Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը վաճառում է ՀԷՑ-ը

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը վաճառում է ՀԷՑ-ը
17.09.2015 | 20:18

ՌԴ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը դիմել է Հայաստանի կառավարությանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու համար: Գործադիրը այսօր հանձնարարեց չորս նախարարությունների՝ էներգետիկայի և բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների և էկոնոմիկայի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ի պայմանագիրը ու տալ եզրակացություն: Էլեկտրական ցանցերի մասնավորեցման մասին 2001-ին ընդունված օրենքում ամրագրված է, որ առանց կառավարության համաձայնության սեփականատերը չի կարող վաճառել ռազմավարական նշանակություն ունեցող բաշխիչ ցանցերը: «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ը գրանցված է Կիպրոսում, հիմնադրվել է 2010 թվականին, որևէ տեղեկություն չկա ընկերության գործունեության վերաբերյալ:

Դիտվել է՝ 668

Մեկնաբանություններ